Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ զրույցում արձանագրել է, որ Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ

Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ զրույցում արձանագրել է, որ Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ
19.10.2020 | 13:24

Հոկտեմբերի 18-ին հեռախոսել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները: Զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

Զոհրաբ Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ